14
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

album picture
album picture

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Հանրապետության Նախագահը շնորհավորելով դեսպանության աշխատակազմին` Ֆրանսիային մաղթել է հետագա զարգացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային` մեր ժողովրդի համար օրհասական պահին օգնության ձեռք մեկնելու, նրա մի զգալի հատվածին իր գիրկն ընդունելու, զարգանալու հնարավորություն ստեղծելու համար եւ նշել, որ նրանք այսօր լինելով լիիրավ ֆրանսիացի, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը:



← Վերադառնալ