13
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի հետ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Պավլովին` դեսպանի պաշտոնում արդյունավետ գործունեության համար:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար եղբայրական երկիր է, ռազմավարական դաշնակից եւ հիմնական տնտեսական գործընկեր: Բարձր գնահատելով հայ-ռուսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ համագործակցության առկա մեծ ներուժն ավելիին հասնելու հնարավորություն է ընձեռում, ուստի պետք է աշխատել այն լիովին իրացնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ երկկողմ քաղաքական երկխոսություն բարձր մակարդակը եւ հաճախականությունը, նշելով, որ այն թույլ է տալիս օպերատիվ եւ որակյալ լուծումներ տալու այն հարցերին, որոնք նպաստում են փոխգործակցության հետագա զարգացմանը:

Դեսպան Պավլովը նշել է, որ ջերմ հիշողություններով է հեռանում Հայաստանից եւ շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության համար:

Նախագահ Սարգսյանը դիվանագետին մաղթել է հետագա հաջողություններ եւ հույս հայտնել, որ Հայաստանի հետ նրա բարեկամական կապը հետայսու եւս կշարունակի:

← Վերադառնալ