Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
07, 2009
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից":
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:
Քննարկելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարը` կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Նախագահ Սարգսյանին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ուղերձը: