Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի համատեղ մամուլի ասուլիսը
Նախագահ Սարգսյան. Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Մեզ համար մեծ պատիվ է այսօր Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Կիպրոսի Հանրապետության Նախագահին, իմ հարգարժան գործընկեր Դիմիտրիս Խրիստոֆիասին:
Մեր ժողովուրդների դարերով ամրացած բարեկամությունը երկկողմ բարձր մակարդակի ներկա հարաբերությունների գրավականն է: Կիպրոսն այն երկիրն է, որ սրտաբաց հյուրընկալել և երկրորդ հայրենիք է դարձել Օսմանյան Կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության հետևանքով այնտեղ ապաստանած բազմաթիվ հայերի համար: Հայ և կիպրացի ժողովուրդները դարեր ի վեր ունեցել են պատմության տարաբնույթ խաչաձևումներ՝ լի ողբերգական իրադարձություններով։ Փորձությունները, որոնք մենք պատմության ընթացքում հաղթահարել ենք, այսօր հիմք են ստեղծում ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության համար:
Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-կիպրական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցերի վերաբերյալ: Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների համընկնումը։
Հայաստանի ու Կիպրոսի միջև դարավոր բարեկամությունը և պատմամշակութային կապերը լուրջ հիմք են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացման համար:
Քաղաքական երկխոսության խթանումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, միջազգային նշանակության հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը մեր գործընկերային հարաբերությունների կարևոր տարրերն են:
Երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը, կարծում եմ, առայժմ բավարար համարել չի կարելի, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ: Այս առումով մեծապես կարևորում եմ հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի սպասվող անդրանիկ նիստից մեր ակնկալիքները բավականին բարձր են:
Կարևորում եմ նաև գործարարների միջև շփումների աշխուժացումը։ Մեր երկրներում գործարարները պետք է ավելի լավ պատկերացնեն փոխադարձ ներդրումային և առևտրային հնարավորությունները: Բիզնեսին աջակցող կառույցների խնդիրը պետք է լինի լիարժեք և օգտակար տեղեկատվության տրամադրումը գործարարներին:
Հայ-կիպրական համագործակցությունը նոր նշանակություն է ստանում Հայաստան - Եվրամիություն համագործակցության համատեքստում: Հայաստանի ներգրավումը Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ նոր հնարավորություններ է բացում տարբեր ձևաչափերում համագործակցություն ծավալելու համար:
Մենք քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Ինչպես ասված է մեր համատեղ հայտարարության մեջ, Հայաստանն ու Կիպրոսը սատարում են միմյանց մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև Կիպրոսի հիմնախնդրի հանգուցալուծման հարցում:
Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները: Միաժամանակ առկա է ընդհանուր մոտեցում այդ հակամարտությունների կարգավորման եղանակների շուրջ. դրանք պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման և բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:
Հայաստանի դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ. խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունների չվերսկսման երաշխավորումը:
Անդրադարձ կատարվեց նաև Թուրքիայի հետ մեր հարաբերություններին: Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները և կառուցել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ: Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործելու բանակցային գործընթացը` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Կիպրոսի Նախագահի գլխավորած պատվիրակության առաջիկա հանդիպումները Երևանում ևս արդյունավետ կլինեն, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների միջև հարաբերությունները նոր որակի բարձրացնելու համար:
Կիպրոսի Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիաս.
/թարգմանությունը հունարենից/
Տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ ձեզ եւ ցանկանում շնորհակալություն հայտնել Նախագահ Սարգսյանին այս ջերմ եւ սրտանց ընդունելության համար, որին մենք արժանացանք այսօր:
Առաջին պահից, երբ ես եւ Նախագահ Սարգսյանը հանդիպեցինք, մեր միջեւ ստեղծվեց շատ լավ հարաբերություն, եւ շատ անկեղծ, ընկերական զրույց ունեցանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Նախագահին այն ընկերական եւ բարեկամական վերաբերմունքի համար, որ մեզ ցուցաբերվեց այստեղ: Այդ բարեկամության մթնոլորտում է անցել նաեւ մեր առանձնազրույցը, նաեւ` պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
Եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այս հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմական դարավոր բարեկամության, մշակութային եւ կրոնական կապերի վրա: Մենք ունենք նույն հավատքը, ունենք գրեթե նույն մշակույթը, եւ չեմ կարող չնշել, որ նաեւ նույն ճակատագրին ենք արժանացել, այսինքն նույն հարվածներն ենք ստացել չգիտեմ ասել հարեւանից, թե` հակառակորդից: Փոխաբերական իմաստով ասված` երկուսս էլ մեկ կաթսայի մեջ ենք գտնվել:
Ինչ վերաբերում է այն հայերին, ովքեր դարձել են ցեղասպանության զոհեր, եւ որոնց Կիպրոսը գրկաբաց ընդունել է, ես կցանկանայի նշել, որ նրանք նախ եւ առաջ Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ են, եւ երկրորդը, որ բացի այն, որ մենք նրանց ջերմ ընդունել ենք, նրանք նաեւ հետ են վերադարձրել մեզ այդ ջերմությունը իրենց հատուկ ստեղծագործ ու կառուցող բնույթով: Նրանք ապրել են Կիպրոսում, ստեղծագործել, կառուցել եւ հանդիսանում են Կիպրոսի լիարժեք քաղաքացիներ:
Պարոն Նախագահ, ես ուզում եմ Ձեր ներկայությամբ նրանց եւս մեկ անգամ ողջունել, որովհետեւ նրանք հանդիսանալով Կիպրոսի քաղաքացիներ` չեն մոռացել, չեն կորցրել իրենց հայ ինքնությունը, ինչին իհարկե մենք էլ ենք աջակցել:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, պետք է համաձայնեմ Նախագահ Սարգսյանի հետ, որ հարաբերությունները շատ սերտ են, ջերմ, շատ բարձր մակարդակի, բայց նաեւ կան ոլորտներ, որտեղ բացթողումներ կան, եւ պետք է աշխատանք տարվի: Դա տնտեսական եւ մշակութային ոլորտներն են, որոնց պետք է ուշադրություն դարձնենք:
Պարոն Նախագահը կարծում է, որ պետք է զբոսաշրջության, տնտեսության եւ առեւտրի նախարարություններին ուղղություն տալ, որպեսզի կազմակերպվեն ընդլայնված երկկողմ հանդիպումներ եւ քննարկվեն այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են: Այդպիսի փորձ արդեն գոյություն ունի: Այն կարող ենք շատ արագ կազմակերպել: Ես համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ պետք է արագացնել նախատեսվող համաձայնագրերի պատրաստումը, որպեսզի դրանք հնարավորինս արագ ստորագրվեն:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, ինչպես արդեն պարոն Նախագահը նշել է, մենք ընդհանուր լեզվով ենք խոսում: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահին անընդհատ եւ մշտական աջակցության համար Կիպրոսի հարցում: Սա հնարավորություն է տալիս նաեւ Կիպրոսում բնակվող հայ համայնքին իրեն այնտեղ շատ ազատ եւ լավ զգալ:
Պարոն Նախագահին ես արդեն ասել եմ, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի խնդրի` Մինսկի խմբի, ԵԱՀԿ-ի շրջանակներում լուծման հարցում: Հայաստանի Հանրապետության հեռուստատեսությանը տված հարցազրույցում ես արդեն նշել եմ, որ ողջունում եմ Նախագահ Սարգսյանի` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու փորձը: Թուրքիայի հետ բանակցելը շատ դժվար է: Ես ինքս այդ խնդրին ծանոթ եմ: Բայց այլընտրանքային ճանապարհ չկա, միայն խաղաղության ուղով պետք է առաջ շարժվել: Իհարկե, դա չի նշանակում, թե Հայաստանը կամ Կիպրոսը կոտնահարեն որոշ սկզբունքներ: Ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունն առաջինն էր, որ բարձրաձայն դատապարտել է հայ ժողովրդի ցեղասպանությունը: Իմ այս հայտարարությունը կքննարկվի որոշ թուրքերի կամ թուրք կիպրացիների կողմից, եւ նրանք կասեն, որ պարոն Խրիստոֆիասը շարունակում է հակաթուրք լինելը: Թուրք կիպրացիներին ես համարում եմ մեր ժողովուրդը, Կիպրոսի քաղաքացիները, բայց դա իրավունք չի տալիս Թուրքիային կրակի միջոցով փորձել կռիվ գցել ժողովուրդների միջեւ եւ ստեղծել այն պայմանները, որոնք առկա են այսօր: Ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ եթե այսօր Թուրքիան պատրաստ լինի ճանաչել այդ ցեղասպանությունը, ապա դա կլինի ոչ թե ի վնաս Թուրքիայի, այլ ի օգուտ Թուրքիայի: Դա ցույց կտա, որ Թուրքիան պատրաստ է այսօր ընդունել իր սխալները, լսել իր հարեւաններին:
Ինչ վերաբերում է Եվրամիության արեւելյան հարեւանության համագործակցության ծրագրին, Հայաստանը գիտի եւ կարող է համոզված լինել, որ այս հարցում Կիպրոսը գտնվում է Հայաստանի կողքին:
Ես արդեն ասել եմ պարոն Նախագահին, որ Հայաստանը կարող է ի դեմս Կիպրոսի` Եվրամիությունում տեսնել մի դեսպանորդ, ընկեր, բարեկամ:
Ես հրավիրել եմ Նախագահ Սարգսյանին պաշտոնական այցով լինել Կիպրոսում եւ համոզված եմ, որ Կիպրոսի ժողովուրդը եւ Կիպրոսի իշխանությունները նույնպիսի ջերմ ընդունելություն կցուցաբերեն, ինչպիսին որ մեզ այստեղ ցուցաբերվում է: Եւ այն ամենը, ինչ մենք այսօր ասում ենք Կիպրոսի հայերի մասին, պարոն Նախագահ, Դուք ինքներդ հնարավորություն կունենաք տեղում տեսնելու:
Հարց ու պատասխան
/թարգմանությունը հունարենից/
Ինչպե՞ս կարող է Կիպրոսն աջակցել դեպի Եվրամիության կառույցներ Հայաստանի ուղուն:
Դիմիտրիս Խրիստոֆիաս. Հայաստանն արդեն սկսել է քաղաքական, տնտեսական, մշակութային երկխոսություն Եվրամիության կառույցների հետ եւ ցանկացած խնդիր, որ կառաջանա այդ շրջանակում Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանին:
Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Չպետք է մոռանալ, որ Կիպրոսն արդեն անցել է դեպի Եվրամիություն ուղին եւ ունի բավականին մեծ փորձ, որով կարող է օգնել Հայաստանին: Ընկերություն նշանակում է նաեւ օգնել, նշանակում է նաեւ ցավել միմյանց համար։
Հարցն ուղղված է երկու Նախագահներին: Ինչպե՞ս եք վերաբերում Թուրքիայի հնարավոր անդամակցությանը Եվրամիությանը:
Սերժ Սարգսյան- Հայաստանի Հանրապետությունը երբեք դեմ չի արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Ես անձամբ համոզված եմ, որ դառնալով Եվրամիության անդամ` Թուրքիան կլինի ավելի կանխատեսելի, ավելի անվտանգ եւ մեր պատկերացումներին ավելի համապատասխանող: Եթե մի օր Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, բնականաբար Հայաստանը կդառնա Եվրամիության անմիջական հարեւանը, մենք Եվրամիության հետ կունենանք անմիջական սահման: Բայց մեր մոտեցումներն առաջին հերթին պայմանավորված են բովանդակությամբ եւ ոչ թե ձեւով: Այսինքն` Եվրամիության հետ ընդհանուր սահման ունենալը չի նշանակում զուտ սահմանի առկայություն: Այդպիսի հարեւանի կողմից մենք ակնկալում ենք եվրոպական չափանիշներով հարեւանություն։
Այդ հարեւանությունն ու հարաբերությունները հավասարաչափ կարեւոր են ինչպես տնտեսական եւ քաղաքական հարցերում, այնպես էլ այնպիսի մանր խնդիրներում, ինչպիսիք են փոխադարձ պայմանավորվածությունները հարգելը, որովհետեւ, ցավոք սրտի, մեր պարագայում դրանք չհարգելը տանում է դեպի անվստահության մեծացում, անջրպետի խորացում, որի դեպքում հետագայում շատ ավելի մեծ ջանքերի գործադրում կպահանջվի։ Մեր պատասխանը միանշանակ է՝ այո, մենք կողմ ենք, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը:
Դիմիտրիս Խրիստոֆիաս. Մենք կողմ ենք Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցությանը, սակայն այնպիսի Թուրքիայի, որը զարգացած, վերափոխված եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող կլինի։ Այսինքն՝ Թուրքիան պետք է կատարի իր առջեւ դրված նախապայմանները, հարգի Եվրամիությունում գոյություն ունեցող արժեքները եւ նախ եւ առաջ՝ այդ կառույցի անդամներին: ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկիրը չի կարող ԵՄ անդամ երկրի տարածքի մի մասը գրաված պահել, փակել այդ երկրի նավահանգիստներն ու օդանավակայանները եւ չճանաչել այդ երկիրը: Իսկ զարգացած Թուրքիան, որը կլինի ԵՄ անդամ, իհարկե, նախ եւ առաջ պետք է հարգի իր հարեւաններին։ Այդպիսի Թուրքիայի մենք պատրաստ ենք, որպես ԵՄ անդամ, տեսնել մեր կողքին։
Հարցն ուղղված է երկու Նախագահներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Կիպրոսը Թուրքիայի հետ ունեն չլուծված խնդիրներ, եւ այսօր էլ բանակցությունները շարունակվում են: Ի՞նչ փուլում են կիպրական խնդրի շուրջ բանակցությունները եւ ի՞նչ է պետք ակնկալել այդ գործընթացից: Այժմ ի՞նչ փուլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, ի՞նչ է պետք ակնկալել այդ գործընթացից` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի Նախագահի վերջին կոշտ հայտարարությունները:
Դիմիտրիս Խրիստոֆիաս. Ամեն անգամ, երբ փորձ է արվել Կիպրոսի հարցին ուժային լուծում տալ, որեւէ առաջընթաց չի գրանցվել, միայն հետընթաց է եղել: Կիպրոսում դաշնություն գոյություն ունենալ չի կարող, կարող է լինել միայն միասնական երկիր. Կիպրոսում չկա երկու ժողովուրդ, ինչպես թուրքական գաղափարախոսությունն է քարոզում, այլ կա Կիպրոսի միասնական ժողովուրդ եւ երկու տարբեր համայնքներ։
Սկսած 1977 թվականից՝ ՄԱԿ-ում այդ երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ բազում քննարկումներ են եղել։ Կիպրոսը դաշնակցային պետության մասին է խոսում, որի դեպքում թուրքերն ու կիպրացիները հավասարապես կմասնակցեն պետական կառավարման գործընթացին։
Այսօր կիպրական խնդրի լուծմանն ուղղված բանակցությունները շարունակվում են։ Որոշ հարցերում արդեն համաձայնություն կա, սակայն շատ հարցերում, մասնավորապես, կենտրոնական իշխանության, Կիպրոս տեղափոխված 160 հազար թուրքերի հարցում, տարաձայնությունները շարունակվում են: Թուրքիայից հիմա էլ վերաբնակվում են Կիպրոսում` հնարավորություն տալով ավելի մեծացնել համայնքը` իհարկե ի վնաս Կիպրոսում ապրող հույների: Բանակցություններում մենք հիմնվում ենք եվրոպական արժեքների վրա՝ ցանկանալով այդ արժեքների վրա կառուցել մեր պետությունը։ Թուրքիան, սակայն, չի հարգում այդ իրավունքը՝ շարունակելով գրաված պահել Կիպրոսի մի մասը։ Թուրք-կիպրոսցիներին ես համարում եմ մեր ժողովուրդը, սակայն դա Թուրքիային իրավունք չի տալիս կրակի միջոցով կռիվ գցել ժողովուրդների մեջ՝ ստեղծելով ներկայիս պայմանները։
Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում նոր զարգացումներ չկան, հայկական կողմն էլ իր մոտեցումները չի փոխել: Խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիքները: ԼՂ խնդրով շատերն են արտահայտում իրենց կարծիքները, մոտեցումները, եւ տարօրինակ կլիներ, եթե միակարծություն լիներ։ Եթե միակարծություն լիներ, վաղուց արդեն բանակցային գործընթացը դադարած կլիներ, խնդիրն էլ՝ լուծված։
Մեկ բան ակնհայտ է` բոլոր ներգրավված կողմերը գիտեն, որ խնդրի կարգավորման առանցքային հարցը ԼՂ-ի կարգավիճակի խնդիրն է։ Բոլորի համար ակնհայտ պետք է լինի, որ ցանկացած որոշում, որը չի ընդունվի ԼՂ-ի բնակչության կողմից, չի կարող լինել կենսունակ եւ իրագործելի։ Այսպիսի մոտեցումը կամաց-կամաց ավելացնում է իր կողմնակիցների թիվը, եւ մեր խնդիրը պետք է լինի այն, որ ի վերջո բոլորը գան այդպիսի եզրակացության, որ ցանկացած լուծում պետք է ստանա ԼՂ-ի բնակչության հավանությունը։