Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
07, 2009
Երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:
Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Կիպրոսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Հուլիսի 6-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Կիպրոսի Նախագահի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի կտրվի պետական ճաշ:
Այցի շրջանակում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:
Կիպրոսի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Երեւանի քաղաքապետարանում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Երեւան քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, ինչպես նաեւ կշրջի Երեւանի պատմության թանգարանում:
Կիպրոսի Նախագահը եւ տիկին Էլսի Խրիստոֆիան կայցելեն նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կլինեն Գառնիում Գեղարդում, Մատենադարանում:
Հուլիսի 7-ին Կիպրոսի ղեկավարը կմեկնի Հայաստանից: