Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
07, 2009
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Մայր օրենքն այն հիմնական ուղենիշն է, որով մենք առաջնորդվում ենք մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Իմ համոզմամբ` Սահմանադրության ուժը հիմնվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա, այն մարդկանց կամքի վրա, ովքեր պատրաստ են պաշտպանելու Հայոց պետականության զարգացման հիմքում դրված արժեքներն ու կենսաձևը:
Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներն անկյունաքարային նշանակություն ունեն, որոնք կյանքի կոչելը մեր ողջ պետական քաղաքականության, իրավաստեղծ գործունեության և հասարակության գերագույն խնդիրը պետք է լինի: Այս ճանապարհով է միայն հնարավոր սահմանադրական հիմնարար արժեքները դարձնել ապրող իրողություն և երկրում ամրապնդել սահմանադրական ժողովրդավարություն:
Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ և մաղթում ձեզ ամենայն բարիք: