Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
“Հարգելի Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեր 55-ամյակը:
Որպես պատասխանատու քաղաքական գործիչ Դուք շատ բան եք անում Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր հետեւողական քայլերը մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, բազմաբնույթ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Ձեզ հետ վերջերս կայացած հանդիպումները: Ինչպես միշտ, դրանք անցան կառուցողական եւ վստահության մթնոլորտում եւ կրկին փաստեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծ ապագա ունեն: Վստահ եմ, որ այսպիսի բարենպաստ մթնոլորտն հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:
Հարգելի Սերժ Ազատի,
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ ի շահ հայ ժողովրդի: Երջանկություն եւ հաջողություն եմ մաղթում Ձեր հարազատներին եւ մտերիմներին”: