Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի):
Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:
Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին` ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:
Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով եւ իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից:
Նախագահ Սարգսյանը եւ Սուրբ Աթոռի նվիրակը խոսել են Հայաստանի ու Վատիկանի փոխհարաբերությունների մասին, արտահայտվել դրանց հետագա ընդլայնման օգտին: Սերժ Սարգսյանը ողջունել է նաեւ Սուրբ Աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հաստատված փոխգործակցությունը: Գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտին այն համարել է լավագույն համագործակցության օրինակ: