Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է միասնական քննությունների ընթացքին
Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, որտեղ շրջանավարտները քննություն էին հանձնում քիմիա եւ հայոց պատմություն առարկաներից:
Հանրապետության Նախագահը շրջել է քննասենյակներում, հետեւել քննությունների ընթացքին: Մինչ քննությունների մեկնարկը քննակենտրոնի ղեկավարները շրջանավարտներին բացատրել են քննության ընթացակարգը, այնուհետեւ երկրի ղեկավարի ներկայությամբ բացվել են թեստերի ծրարները եւ ազդարարվել քննությունների մեկնարկը: