Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
06, 2009
Հայ-սիրիական գործարար համաժողով` Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ
Այսօր կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-սիրիական գործարար համաժողովի բացումը:
* * *
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-սիրիական գործարար համաժողովում
Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Հարգարժան գործարարնե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ողջունում եմ բոլորիդ եւ հայ-սիրիական գործարար համաժողովին մաղթում արգասաբեր աշխատանք:
Հայ-սիրիական բարեկամությունը ամուր հիմքեր ունի: Ներկա քաղաքական, տնտեսական իրողությունների պայմաններում մեր երկրները կառուցում են նոր որակի` ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, որոնցում քաղաքական ու տնտեսական գործակցության մակարդակները պետք է ձգտեն հավասարության:
Այս նպատակը ոչ միայն բարի ցանկություն է, այլեւ հասանելի թիրախ է, առավել եւս, որ Սիրիայի գործարար շրջանակներում հայազգի ձեռներեցները լուրջ ներկայացվածություն ունեն: Նշված նպատակի իրացման կարեւորագույն միջոցներից մեկը ես համարում եմ մեր երկրների տնտեսավարողների միջեւ շփումների ակտիվացումն ու գործարարության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված մեր, վստահ եմ, երկուստեք քաղաքական կամքը: Իմ եւ Նախագահ ալ-Ասադի հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրներին։
Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միմյանց նկատմամբ ունեցած բարեկամական ու եղբայրական զգացումներին ու ձեւավորված քաղաքական հարաբերություններին լիովին անհամապատասխան է առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը։ Երկու երկրների կառավարությունների ջանքերով բավականաչափ նպաստավոր իրավապայմանագրային դաշտ է ձեւավորվել՝ առեւտրատնտեսական համագործակցություն զարգացնելու համար։ Նախագահ Բաշար ալ Ասադի այցելության ընթացքում ստորագրվել է “Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին” համաձայնագիր, ինչը առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ կատարված եւս մեկ քայլ է։
Այս համաժողովը շատ լավ առիթ է միմյանց առեւտրատնտեսական ոլորտում ձեռքբերումներին ծանոթանալու, գործարար կապեր ստեղծելու համար։ Համոզված եմ, որ առկա է մեծ ներուժ գիտատեխնիկական, գյուղատնտեսության, էներգետիկայի, քաղաքաշինության, զբոսաշրջության, առեւտրի, ֆինանսաբանկային ոլորտներում, եւ ձեր այսօրվա խնդիրը այդ ներուժի իրացմանն ուղղված իրատեսական նպատակադրումների ամրագրումն է։
Այս կապակցությամբ կցանկանայի առանձնահատուկ դեր հատկացնել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Պետք է խնդրեի, որ դուք, օգտագործելով ձեր հնարավորություններն ու գործարար կապերը, նպաստեիք մեր երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական ներուժի բացահայտմանն ու երկու երկրներում միմյանց արտադրանքի ներկայացմանը։
Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, տնտեսական կապերի ակտիվացմանն ու աշխուժացմանն ուղղված յուրաքանչյուր նախագիծ ստանալու է մեր աջակցությունը:
Հաջողություն եմ մաղթում այս համաժողովին եւ բոլորիդ ակտիվ ու փոխշահավետ աշխատանքի կոչ անում: