17
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների դինամիկ զարգացումը, եւ շեշտել երկու երկրների տարածքային վարչական միավորների միջեւ ուղղակի կապերի ամրապնդման ու համագործակցության ընդլայնման կարեւորությունը:

Նահանգապետ Բոոսն ընդգծել է ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են ամրապնդվում ու զարգանում: Նշելով, որ Կալինինգրադի մարզում ապրում են մեծ թվով հայեր, Գեորգի Բոոսն ասել է, որ նրանք լիովին ինտեգրված են մարզի կյանքում, ունեն իրենց դպրոցը, եկեղեցին, կառուցվում է մշակութային կենտրոն:

Նախագահ Սարգսյանը երախտագիտությամբ նշել է, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան պահպանել իրենց լեզուն ու մշակույթը:

Խոսելով տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել համադրել կողմերի տնտեսական ներուժը` հստակեցնելու, թե ինչ ուղղություններով կարելի է ներկայացված լինել միմյանց շուկաներում:

← Վերադառնալ