Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին:
Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: