10
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասինելիին` հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:

Կողմերն ընդգծել են երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը, մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ առեւտրային փոխանակումներին զուգահեռ տարեցտարի Հայաստանի տնտեսության մեջ ավելանում է իտալական կապիտալը: Երկկողմ տնտեսական համագործակցության առաջամարտիկ "Ռենկո" ընկերությունը Հայաստան է բերել շինարարության ոլորտում աշխատանքի բոլորովին նոր մշակույթ:

Դեսպան Լավեցո Կասինելին ասել է, որ իտալական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում. ներդրումների վերաբերյալ բաց եւ լիբերալ օրենսդրությունը մեծ առավելություն է ներդրողների համար:

Իտալացի դիվանագետը նաեւ նշել է, որ մշտապես կմնա Հայաստանի լավ բարեկամը:

← Վերադառնալ