03
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Ֆորումի շրջանակում Նախագահ Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

← Վերադառնալ