Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Սիրիայի Արաբական Հանրապետության եւ նրա բարեկամ ժողովրդի հետ պատմությամբ ստուգված ավանդական ջերմ հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը: Նշելով, որ այսօր շատերն են հիշում 30 տարի առաջ Սիրիայի Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի այցը Հայաստան, Նախագահ Սարգսյանն ասել է, որ 30 տարի անց բոլորովին այլ իրողություններում երկու շաբաթից տեղի կունենա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշշար ալ-Ասադի այցը մեր երկիր: Հանրապետության ղեկավարը եւ Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համակարծիք են եղել, որ այս այցը նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում:
Սիրիայի արտգործնախարարը կարեւորել է երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացումը, տարբեր բնագավառներում գործակցության խորացումը` հատկապես շեշտելով առեւտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրներին, ընդգծել առկա հիմնահարցերը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կարեւորությունը: Նախագահ Սարգսյանը ողջունել է Սիրիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ:
Ուալիդ ալ-Մուալլիմն իր հերթին ներկայացրել է Միջին Արեւելքում առկա խնդիրների կարգավորման գործընթացը: