Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
05, 2009
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի հրամանագրով Կարեն Ավետիսյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա ժողովրդի առջեւ երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը":
Շնորհավորելով նորանշանակ դատավորին` Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա երդումն ու գործն անպայման կհամապատասխանեն միմյանց: