27
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ‘Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Բենինի փոխգործակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակում:

← Վերադառնալ