Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի դպրոցների շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի:
Դուք շատ իղձեր ու ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարևոր ընտրության առջև: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեք Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ և պարզապես լավ մարդ: Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով:
Այս հանդիսավոր օրը, երբ բոլորը շնորհավորում են ձեզ, վստահ եմ, դուք էլ շնորհակալության ու գնահատանքի խոսք եք ուղղում ձեր ուսուցիչներին և ավագ ընկերոջ իրավունքով խորհուրդ եք տալիս դպրոց ու գիտելիքների աշխարհ մուտք գործող առաջին դասարանցիներին: Դուք ողջ կյանքում հիշելու եք ձեր դպրոցական ընկերներին, հիշելու եք մարդասիրության ու հայրենասիրության անփոխարինելի արժեքները, որ ձեր մեջ սերմանել է դպրոցը:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին ու ուսուցիչներին: Բոլորիդ մաղթում եմ հաջողություն, երջանկություն և ամենայն բարիք: