Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչը:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը:
Նշելով, որ սա Խորվաթիայի Նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: "Հայկական կողմը երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության զարգացման համար լայն հեռանկարներ է տեսնում",- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Խորվաթիայի Նախագահն ասել է, որ Հայաստան ժամանելու առաջին իսկ րոպեներից արժանացել է բարեկամական ու ջերմ ընդունելության: Նշելով, որ իր երկիրը եւս հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, Նախագահ Մեսիչը Հայաստանի Նախագահին հրավիրել է` պաշտոնական այց կատարել Խորվաթիա, ինչը ընդունվել է մեր երկրի ղեկավարի կողմից:
Նախագահ Մեսիչի խոսքով` ինչպես իր առաջին պաշտոնական այցը Հայաստան, այնպես էլ Հայաստանի Նախագահի Խորվաթիա նախատեսվող այցը, հստակ ազդակներ են երկու երկրների գործարար շրջանակներին` առավել ակտիվացնելու իրենց շփումներն ու խթանելու առեւտրատնտեսական համագործակցությունը: Այս համատեքստում երկու երկրների Նախագահները կարեւորել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման` հատկապես ավտոմայրուղիների կառուցման խորվաթական փորձով:
Երկու երկրների Նախագահները փաստել են հազարամյակների պատմություն ունեցող հայ եւ խորվաթ ժողովուրդների քաղաքակրթական ընդհանրություններն ու անցած պատմական ուղու, երկու ժողովուրդների առջեւ պատմականորեն ծառացած մարտահրավերների նմանությունը: "Այսօր առավոտյան ես եղել եմ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ու հասկացել, թե 20-րդ դարասկզին ինչ մեծ ողբերգություն է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ",-ասել է Խորվաթիայի Նախագահը եւ հավելել. "նման զարհուրհելի հանցագործությունները չպետք է կրկնվեն եւ անհրաժեշտ է պատմությունից դասեր քաղել":
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը Խորվաթիայի ղեկավարին ներկայացրել է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինպես նաեւ եվրոպական ինտեգրացիայի, հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ առկա խնդրիները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհը հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ տանում է փակուղի:
Նախագահներ Սարգսյանն ու Մեսիչը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի Նախագահը գոհունակությամբ նշել է միջազգային տարբեր կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Խորվաթիայի կողմից մշտապես դրսեւորվող հավասարակշիռ դիրքորոշման համար:
Նախագահ Մեսիչը ներկայացրել է անկախությունից ի վեր Խորվաթիայի անցած ճանապարհի, զարգացման հեռանկարների եւ բալկանյան տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ իր երկրի մոտեցումները:
Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` Նախագահների մասնակցությամբ:
Հայաստանի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է Խորվաթիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությունը զարգացնելու մեր երկրի շահագրգռությունը` վստահություն հայտնելով, որ Նախագահ Մեսիչի այցն այդ առումով լրացուցիչ խթան կլինի:
Նախագահ Մեսիչի խոսքով` իր հայաստանյան այցը եւ Նախագահ Սարգսյանի առաջիկա այցը Խորվաթիա երկու երկրների տնտեսական հետաքրքրությունների իրականացման նոր հնարավորություններ են ստեղծում:
Խորվաթիայի Նախագահը միաժամանակ նշել է, որ հայ-խորվաթական զարգացող համագործակցությունը գործակցություն է նաեւ հարավկովկասյան եւ բալկանյան տարածաշրջանների միջեւ:
Բանակցությունների ավարտից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին եւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերը:
Ապա Հայաստանի եւ Խորվաթիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: