Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
05, 2009
Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Խորվաթիայի Հանրապետության Նախագահի համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2009թ. մայիսի 21-ից 23-ը կայացավ Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:
Կողմերը կարևորեցին Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական բնագավառներում:
Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման անհրաժեշտությունը: Կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրերը:
Պատրաստակամություն հայտնվեց նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, գործարարների միջև կապերի հաստատմանը, փոխադարձ այցելությունների և գործարար համաժողովների կազմակերպմանը: Կարևորվեց փորձի փոխանակումը զբոսաշրջության ոլորտում:
Նախագահները համոզմունք հայտնեցին, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման, և բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը:
Կողմերն ընդգծեցին Եվրոպայում վերջին փակ սահմանների վերացման հրամայականը և պետությունների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դիտարկելու Եվրոպական Միության նախաձեռնությունների, այդ թվում Եվրոպական հարևանության քաղաքականության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հնարավորությունը:
Կարևորվեց Եվրոպայում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Գոհունակություն հայտնելով կայացած կառուցողական բանակցությունների և ձեռք բերված արդյունքների կապակցությամբ` նախագահներն առաջիկայում գործնական քայլեր կձեռնարկեն` պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ: