Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության Նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը, Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար: Զրուցակիցներն ընդգծել են պետական տարբեր պաշտոններում երկար տարիների համատեղ աշխատանքը եւ ձեւավորված ջերմ մարդկային հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը:
Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Իվանովը բարձր են գնահատել գործընկեր երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան և հումանիտար ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ նախապայման ուղղակի բացառված է և վերահաստատել մեր երկրի պատրաստակամությունը առանց նախապայմանների Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները` ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: