Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արարատի մարզի Սուրենավան համայնքում ներկա է գտնվել օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը:
Գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը:
Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո ներկաները շրջայց են կատարել գործարանում: Այս ձեռնարկությանը բնորոշ է փորձարկման համակարգի բարձրակարգ մեքենայացումը: Այստեղ գործում է ժամանակակից գործարանային լաբորատորիան եւ ղեկավարող համակարգը, որի վրա հունվար ամսին կատարվել է հումքի առաջին փորձարկումը արտադրանքի (բիտումի) ստացմամբ:
Կառուցված են մաքրման համակարգված սարքավորումներ, իսկ շրջակա միջավայր արտանետումները կրճատելու համար տեղադրված է բիտումի գոլորշիների կոնդենսացման մեքենայացված համակարգ:
Երկրի ղեկավարը գործարանի բակում մասնակցել է նաեւ խորհրդանշական ծառատունկին: