Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
05, 2009
Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ
Եվրամիության “Արեւելյան գործընկերության” մեկնարկային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պրահա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 8-ին Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության hարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները կարեւորել են “Արեւելյան գործընկերության” ընձեռած հնարավորությունները` խորացնելու կապերը Եվրամիության հետ, խթանելու առեւտրատնտեսական փոխգործակցությունը եւ դյուրացնելու ներգրավված երկրների հետ Եվրամիության վիզային ռեժիմը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է “Արեւելյան գործընկերության” մեծ պոտենցիալը` խթանելու ներգրավված երկրների միջեւ տարածաշրջանային փոխգործակցությունը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր հերթին “Արեւելյան գործընկերության” համատեքստում կարեւորել է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության համագործակցությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը` նշելով, որ Եվրոպական հանձնաժողովն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Սերժ Սարգսյանը ու Խավիեր Սոլանան կարեւորել են Հայաստան ժամանած եվրոպական խորհրդականների խմբի աշխատանքը: Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Խավիեր Սոլանայի հետ հանդիպումների ժամանակ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների շարունակական խորացումը Հայաստանում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ “Արեւելյան գործընկերության” շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը հնարավորություն կտա լուրջ առաջընթաց արձանագրել նաեւ այդ ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյին է փոխանցել Հայաստան-Եվրամիություն 2009-2011թթ.-երի գործողությունների ծրագիրը: Շուրջ 200 միջոցառում ենթադրող գործողությունների այս ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով հաստատվել էր “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովի նախօրեին:
Խավիեր Սոլանան ու Ժոզե Մանուել Բարոզոն շնորհակալություն են հայտնել եւ բարձր գնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ջանքերը` վստահություն հայտնելով, որ առկա խնդիրների կարգավորումը կբերի ողջ տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումներով ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Պրահա եւ Հանրապետության Նախագահն արդեն կեսօրին վերադարձել է Երեւան:
Այնուհետեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան եւ Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին: