Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաքի մասնակիցների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաքի մասնակիցների հետ: Հավաքն անցկացվում է երկրի ղեկավարի բարձր հովանու ներքո:
Ողջունելով հավաքի մասնակիցներին, Նախագահ Սարգսյանն ասել է, որ եվրոպական տարբեր երկրների երիտասարդ քաղաքական առաջնորդների այսպիսի ոչ-պաշտոնական հավաք Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նրա խոսքով` “այս միջոցառումը երիտասարդ քաղաքական գործիչների համար չափազանց լավ առիթ է ծանոթանալու միմյանց հետ, քննարկումներ անցկացնելու, մտքեր, ինչու չէ` նաեւ փորձ փոխանակելու, քանի որ աշխարհի ցանկացած անկյունում միշտ էլ կարելի է գտնել դրական փորձ, որը կարող է հարստացնել յուրաքանչյուրին”: Ըստ Սերժ Սարգսյանի, այս հանգամանքներն ժամանակակից աշխարհում չափազանց կարեւոր են, քանի որ աշխարհի պետությունները վաղուց արդեն մեկուսի կղզիներ չեն եւ միմյանց հետ կապված են հազարավոր թելերով: “Մարտահրավերները, որ այսօր ծագում են, մեծամասամբ ունեն ընդհանրական բնույթ, եւ հենց այդ պատճառով էլ շատ դեպքերում պետությունները, ժողովուրդները միավորում են իրենց ջանքերը` այս մարտահրավերներին պատասխանելու”, - ընդգծել է երկրի ղեկավարը` հավելելով. “Երբ ես ասում եմ, որ աշխարհի երկրները հազարավոր թելերով կապված են, ամեն ինչից զատ նկատի ունեմ մեր երկրի, մեր ժողովրդի համար նաեւ այն առանձնահատկությունը, որ հայ ժողովուրդը ստիպված էր ձեռք բերել` դա մեր Սփյուռքն է”: Նախագահը նշել է, որ մի կողմից հայ ժողովուրդը հպարտանում է այդ հանգամանքով, իսկ մյուս կողմից` փաստում, որ դա կամովին չի եղել. եղել է պատմական հանգամանքներից բխող հետեւանք:
Սերժ Սարգսյանի խոսքով, ժամանակակից երիտասարդությունն ականատեսն է աշխարհի փոփոխությանը, վերջին կայսրությունների փլուզմանը եւ նոր Եվրոպայի ձեւավորմանը: “Վստահ եմ, որ մի քանի տարի անց դուք շարունակելու եք այդ գործը, շարունակելու եք նոր եռանդով, եւ սա պարտավորեցնող հանգամանք է”, - ասել է երկրի ղեկավարը եւ հավելել, որ յուրաքանչյուր հայ իրեն համարում է եվրոպացի` անկախ նրանից` եվրոպացիները հայերին համարում են եվրոպացի, թե ոչ: “Մենք մտել ենք Եվրոպայի Խորհուրդ, մենք գործում ենք եվրոպական կառույցներում մեր կամքով, միեւնույն ժամանակ, անշուշտ, մենք վերցրել ենք պարտավորություններ, որոնք մեզ համար պարտադիր են կատարման: Եվ եթե մեկ նախադասությամբ ասելու լինենք, այդ պարտավորությունները կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. մենք ուզում ենք փոխել մեր ապրելու կանոնները եւ ապրել եվրոպական կանոններով, դառնալով ընդհանուրի մի մաս, միեւնույն ժամանակ` այդ ընդհանուրի մեջ բերելով մեր սեփական գույնը”,-նշել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը կարեւորել է երիտասարդների կարծիքն ու մոտեցումները, մանավանդ որ երիտասարդները մշտապես առանձնացել են թարմ գաղափարներով, մտքերով եւ գործելու եռանդով: Նա ասել է, որ իր քաղաքական ու պետական գործունեության ընթացքում հաճախ է զբաղվել երիտասարդության հետ կապված խնդիրներով, երիտասարդության հարցերով: Ժամանակին եղել է Լեռնային Ղարաբաղի կուսակցական մարմնի երիտասարդական կազմակերպության ղեկավարը: “Երբ 1988թ. սկսվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարը, ես 34 տարեկան էի: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը մտցվել էր Ադրբեջանի կազմ Սովետական Միության Կոմունիստական կուսակցության որոշմամբ ` հաշվի չառնելով Ղարաբաղի ժողովրդի կամքը: Մենք խորապես համոզված էինք, որ տարիների ընթացքում շատ մեծ անարդարություններ են տեղի ունեցել եւ բնավ պատահական չէր, որ 1988 թվականի առաջին իսկ օրերից մենք` երիտասարդներս, առանց երկմտելու լծվեցինք այդ պայքարին եւ ընդամենը մի նպատակ ունեինք. տեսնել ազատ, անկախ Հայաստան, տեսնել ազատ, անկախ Ղարաբաղ: Փառք Աստծո, որ մենք կարողացանք մեր ժողովրդի հետ միասին հասնել այդ նպատակին: Այսօր մենք ունենք ազատ անկախ Հայաստան, որ տարեցտարի ամրապնդում է իր պետականությունը եւ ունենք Ղարաբաղ, որը դե-ֆակտո շատ վաղուց Ադրբեջանի կազմում չէ, բայց նաեւ մենք հիմա մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի այս երկրորդ մեր երազանքն էլ իրողություն դառնա”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ տեւական ժամանակ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը, ղեկավարել է զինված ոււժերը, իսկ զինված ուժերի ճնշող մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են` 18-20 տարեկան կամ բուհը ավարտած սպաներ` 22-24 տարեկան, եւ մեզանում ընդունված է ասել, որ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի ղեկավարը պաշտպանության նախարարն է:
Ներկայացնելով Ղարաբաղյան հիմնահարցի պատմությունը, Նախագահ Սարգսյանը նշել է, որ երբ ձեւավորվում էր Սովետական Միությունը, Կոմունիստական կուսակցության որոշմամբ երկու հայերով բնակեցված պատմական տարածքները` Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը մտցվեցին Ադրբեջանի կազմ, որպեսզի խորհրդային հանրապետություններն ամուր թելերով կապվեն Խորհրդային Միության հետ: Նա շեշտել է, որ “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը չի ընդունել եւ 20-ական թթ. սկսած պայքար էր ընթանում` Ադրբեջանի կազմից դուրս գալու համար: 1988թ. Ղարաբաղում նոր ալիք բարձրացավ եւ արդեն 1991 թվականին Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որից հետո Լեռնային Ղարաբաղը` Խորհրդային Միության օրենքներին համահունչ, դուրս եկավ Ադրբեջանի կազմից, եւ զուգահեռաբար ձեւավորվեցին Ադրբեջանի Հանրապետությունը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այնուհետեւ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ ագրեսիա, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու ընդհանրապես հայ ժողովուրդը, արյան գնով կարողացավ պաշտպանել իր երկիրն ու իրավունքները, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ, երբ այսօր ադրբեջանցիներն ու Ադրբեջանի ղեկավարները խոսում են հայկական ագրեսիայի մասին, դա ճիշտ չէ: Այն հանգամանքը, որ այդ գործողություններից անցել է արդեն 15 տարի, բնավ չի նշանակում, թե պատճառահետեւանքային այս կապը խզվել է, եւ այսօր այլ իրողություններ են:
Մենք տեսնում ենք խնդրի հետագա լուծումը միայն ու միայն խաղաղ ճանապարհով, փոխզիջումների եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համաձայն: Մենք գտնում ենք, որ այս խնդիրը կարող է լուծվել տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի կիրառման բացառման սկզբունքների հիման վրա”, - ասել է Ս. Սարգսյանը` կարեւորելով 2008 թվականի վերջին Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների վեհաժողովի կողմից ընդունված համատեղ փաստաթուղթը, որով այդ երեք սկզբունքները համարվում են որպես լուծման հիմք: Նախագահը նաեւ նշել է, որ “Մադրիդյան սկզբունքները” հենց այդ երեք սկզբունքների վրա հիմնված մի փաստաթուղթ է, որն այսօր ծառայում է որպես նախնական հիմք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող բանակցություններում:
Սերժ Սարգսյանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ողջ աշխարհի համար լուրջ փորձություն համարելով, վստահություն է հայտնել, որ աշխարհը կարողանալու է այն հաղթահարել եւ հավելել է. “ավելի լավ է ունենալ ֆինանսատնտեսական ճգնաժամ, քան բարոյական ու քաղաքական ճգնաժամեր”:
Երկրի ղեկավարն իր խոսքում նաեւ ասել է, որ մեծ տեղ է տալիս երիտասարդ կադրերին եւ իր թիմի հիմնական կորիզը երիտասարդներն են: “Մենք ունենք մեծ թվով կրթված եւ հմուտ երիտասարդ մասնագետներ եւ փորձում ենք նրանց ուժերն ու կարողությունները հնարավորինս օգտագործել մեր երկրի հետագա զարգացման եւ առաջխաղացման համար”,- ընդգծել է նա:
Հաջողություն մաղթելով հավաքի մասնակիցներին, Նախագահ Սարգսյանը ցանկացել է, որ նրանց եռանդը երբեք չնվազի:
Այնուհետեւ երկրի ղեկավարը պատասխանել է հավաքի մասնակիցների բազմաբնույթ հարցերին: