21
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռենե Լեւոնյանին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ ավետարանական եկեղեցու գործունեությանը, տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեգործական եւ զարգացման ծրագրերին: Վերապատվելի Հարություն Սելիմյանը նշել է, որ հայ ավետարանական եկեղեցու գործունեության առանցքն իր զավակների հայեցի ու քրիստոնեական դաստիարակությունն է, իսկ նպատակը` Հայաստանին սատարելն է, Մայր Հայրենիքի հոգեւոր վերելքին ու զարգացմանն աջակցելը:

Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս կարեւորել է աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումը` ի շահ Հայրենիքի ու մեր ժողովրդի, բարձր գնահատել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու հայապահպանության բնագավառում հայկական կազմակերպությունների եւ մեր հայրենակիցների գործադրած ջանքերը:

← Վերադառնալ