Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
18
04, 2009
Պետական բարձր պարգեւ` անվանի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին
Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 18-ի հրամանագրով, հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող գործունեության համար Անդրանիկ Միհրանյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:
Այսօր Նախագահ Սարգսյանն անվանի քաղաքագետին հանձնելով Հայաստանի պետական պարգեւը` բարձր է գնահատել նրա գործունեությունը եւ նշել. “Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ: Բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համար եւս մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից պարգեւատրել իր քաղաքացիներին, հայրենիակիցներին` նրանց վաստակի համար”:
Անդրանիկ Միհրանյանը շնորհակալություն է հայտնել նման բարձր պատվի արժանանալու համար: Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ իշխանությունները մեծ ջանքեր կգործադրեն, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները զարգանան, քանի որ “Հայաստանը մեծ պետություն է, բայց Հայաստանը Սփյուռքի հետ գերհզոր պետություն է”: Նա ցանկություն է հայտնել, որ “նման միջոցառումները, առիթները հաճախ լինեն` մեծարելու այն մարդկանց, ովքեր իրենց ուժը, եռանդը, հնարավորություններն ու տաղանդը ներդնում են, որպեսզի իրենց պատմական հայրենիքը հզորանա եւ բարգավաճի”: