16
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի Արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ