Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազ•ային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաեւ հայ-իրանական բանակցություններ` ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:
Թեհրանում Նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան` ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:
Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ:
"Արարատ" մարզամշակութային համալիրում տեղի կունենա Նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: