10
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության Նախագահն ընդգծել է Կուբայի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռությունը: Ըստ Սերժ Սարգսյանի, չնայած երկու երկրները բաժանող տարածությանը, հնարավոր է գտնել փոխշահավետ գործակցության ընդհանուր եզրեր: Այդ առումով նա կարեւորել է միմյանց հնարավորությունների ուսումնասիրումը եւ համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանքերը կնպատակաուղղի երկու երկրների միջեւ գործնական հարաբերությունների հաստատմանը, հատկապես տնտեսության բնա•ավառում ակտիվ համագործակցություն ծավալմանը:

← Վերադառնալ