09
04, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագինը (նստավայրը` Թբիլիսի):

Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների խորացմամբ եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն` ընդլայնելու երկու երկրների գործակցության շրջանակը:

Սերժ Սարգսյանի խոսքով, հայ-հունգարական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական բնույթով, եւ վերջին տարիներին արձանագրված աշխուժացումը նոր նախադրյալներ է ստեղծել փոխգործակցության զարգացման համար: Այդ առումով նա կարեւորել է երկու երկրների միջեւ գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Կողմերը համակարծիք են եղել, որ կան լուրջ հիմքեր հարաբերություններն ավելի ինտենսիվ դարձնելու համար:

Նորանշանակ դիվանագետն ասել է, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ վճռականորեն աջակցում է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը: Ըստ դեսպանի, հունգարական կողմը երկու երկրների փոխգործակցության զարգացման լուրջ խթան է դիտում նախագահ Սարգսյանի տարեվերջին նախատեսվող պաշտոնական այցը Հունգարիա:

← Վերադառնալ