Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված "Մեծ քսանյակի" լոնդոնյան գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ: