Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին:
Հանրապետության նախագահը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը: Շնորհակալություն հայտնելով անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ զարգացման համագործակցության բնագավառում Գերմանիան Հայաստանի երկրորդ դոնոր երկիրն է, ինչպես նաեւ` խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը:
Գերնոտ Էրլերի խոսքով, իր այցը վկայությունն է այն մեծ հետաքրքրության, որ Գերմանիան ցուցաբերում է հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, եւ դա հատկապես անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններից հետո: Քաղաքական վիճելի խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով անթույլատրելի համարելով, նա ասել է, որ Գերմանիան կտրականապես դեմ է ուժի, բռնության կիրառմանը:
Հայաստանի նախագահը եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հանգամանորեն խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին:
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ասել է, որ իրենք ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումներն, ինչպես նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված քաղաքական երկխոսությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերություն նախաձեռնությանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այն փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում, որոնցից հայկական կողմը մտադիր է օգտվել առավելագույնս:
Կողմերը խոսել են նաեւ մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների մասին: