Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է:
Զրուցակիցները խոսել են նաեւ Սփյուռքի ներուժի պահպանման, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության, կրթական եւ այլ հիմնախնդիրների վերաբերյալ` Հայաստան-Սփյուռք փոխգործակցության մեջ կարեւորելով նորաստեղծ սփյուռքի նախարարության դերը: