Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
03, 2009
Հանդիպում` Հանրային խորհրդի ձեւավորման հանձնախմբի գործունեության ավարտի եւ Հխ առաջին անդամների նշանակման առիթով
ՀՀ Նախագահի աշխատակազմում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հանրային խորհրդի ձեւավորման աշխատանքները համակարգող հանձնախմբի գործունեության ավարտի եւ Հանրային խորհրդի առաջին 12 անդամների նշանակման առիթով:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի ձեւավորման աշխատանքները համակարգող խմբի անդամներին` կատարած կարեւոր աշխատանքի համար, եւ ասել. "այս ընթացքում ուշադրությամբ հետեւել եմ հանձնախմբի աշխատանքներին, ծանոթացել գործունեության ավարտման հաշվետվությանը եւ պետք է արձանագրեմ, որ իրոք հսկայական աշխատանք է կատարվել: Հանձնախումբը 12 նիստ է գումարել, հինգ հարյուրից ավելի դիմում-առաջարկություններ են մշակվել, հարյուրից ավելի աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ": Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ դեռեւս առաջին հանդիպման ժամանակ ասել է, որ հանձնախմբի աշխատանքների համար որեւէ սահմանափակում չպետք է լինի եւ միայն մեկ խնդրանք է առաջ քաշել` "այնպես անել, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի մասնակցել խորհրդի ձեւավորման գործընթացին, այդ հնարավորությունն ունենա: Կարծում եմ, հանձնախմբին հաջողվել է դա հնարավորինս ապահովել":
Սերժ Սարգսյանը հույս է հայտել, որ հանձնախմբի անդամներն իրենց աշխատանքն ամբողջովին ավարտած չեն համարի եւ հեռու չեն մնա Հանրային խորհրդի գործունեությունից: Նախագահն ասել է, որ մարտի 11-ին հաստատել է հանձնախմբի կողմից մշակված Հանրային խորհրդի կանոնադրությունը, որը նախատեսում է խորհրդի կազմավորման եռաստիճան համակարգ:
Նշելով, որ կանոնադրության համաձայն դեռեւս պետք է ընտրվեն եւս քսանչորս անդամներ, երկրի ղեկավարն ասել է, որ կանոնադրությունը կարողացել է պահպանել մեր հասարակության շահագրգիռ յուրաքանչյուր հատվածի, յուրաքանչյուր շահագրգիռ մարդու ձայնը Հանրային խորհրդի միջոցով լսելի դարձնելու սկզբունքը, որը չափազանց կարեւոր է: Կանոնադրությամբ ենթադրվող 36 անդամները համապատասխան աշխատանքային խմբերի գործունեության միջոցով կկարողանան ապահովել հանրության շահագրգիռ հատվածների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:
Ընդգծելով, որ հասարակության մեջ արդեն որոշակի ակնկալիքներ են ձեւավորվել` կապված Հանրային խորհրդի հետ, Նախագահը համոզմունք է հայտնել, որ կան բազմաթիվ առողջ ուժեր եւ անհատներ, ովքեր ցանկանում են իրենց ջանքերը մեկտեղել երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին: Նա միաժամանակ նշել է, որ կան նաեւ քաղաքական ուժեր ու անհատներ, ովքեր տարբեր պատճառներով դեմ են այս կառույցի ձեւավորմանը: "Մեր խնդիրն է մարդկանց ճիշտ բացատրել",- ասել է Նախագահը` վստահություն հայտնելով, որ Հանրային խորհուրդն առանց ձգձգումների կայանալու է եւ սկսելու է արդյունավետ աշխատել:
Հանրապետության նախագահը Հանրային խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանին առաջարկել է մինչեւ խորհրդի կազմի ամբողջական համալրումը, իր վրա վերցնել աշխատանքների համակարգման պարտականությունները, իսկ երբ խորհուրդը լիովին ձեւավորվի, այդ կազմից կնշանակվի Հանրային խորհրդի նախագահ:
Երկրի ղեկավարն առաջարկել է նաեւ ակտիվորեն աշխատել եւ անհրաժեշտ իրավական հիմքեր ապահովել, որպեսզի Հանրային խորհուրդը հնարավորություն ունենա իր խորհրդակցական կարծիքը ներկայացնել ԱԺ-ին, ինչպես նաեւ Հանրային խորհրդի անդամը կարողանա մասնակցել կառավարության նիստերին:
Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Հանրային խորհրդի նորանշանակ անդամներին` մաղթելով նրանց արգասաբեր աշխատանք, իսկ Հայաստանի Նախագահին կից առաջին անգամ ձեւավորվող խորհրդակցական այս նոր ինստիտուտին` արդյունավետ կայացում:
Այնուհետեւ երկրի ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցների կարծիքներն ու դիրքորոշումները: Նշելով, որ խորհրդին ծանր աշխատանք է սպասում, նորանշանակ անդամներն այն դիտել են բաց եւ կառուցողական երկխոսության, հանրության խնդիրները իշխանության ամենաբարձր մարմիններին հասցնելու լրացուցիչ խողովակ: Նրանք իրենց գործունեության առաջնային խնդիրներից են համարել երկրում հանդուրժողականության, համաձայնության եւ համերաշխության մթնոլոտի ձեւավորումը, հասարակություն-իշխանություն երկխոսության ակտիվացումը, ընդունվող որոշումների հասարակական փորձաքննությունը:
Նշվել է, որ Հանրային խորհրդի լիարժեք գործունեության համար ստեղծվել է համապատասխան բազա եւ այն կարող է լուրջ խթան դառնալ մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման համար: