12
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Շնորհակալություն հայտնելով դեսպանին` համատեղ աշխատանքի համար, Հանրապետության Նախագահը նրա գործունեության քառամյա տարիները հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ եւ հագեցած բարձր մակարդակի շփումներով: Ըստ Սերժ Սարգսյանի, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է տնտեսական գործակցության շրջանակը, ամրապնդվել են մշակութային կապերը:

Ռեւազ Գաչեչիլաձեն ասել է, որ դիվանագիտական գործունեության ողջ ընթացքում շատ մոտ է եղել ժողովրդին, շփվել տարբեր ոլորտների ներկայացնող մարդկանց հետ եւ Հայաստանից մեկնում է պարտքը կատարածի զգացողությամբ ու անմոռանալի տպավորություններով:

Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել դեսպանին՝ հետագա աշխատանքում եւ նշել, որ ի դեմս նրա, Հայաստանը ձեռք է բերել հայ-վրացական հարաբերությունների ջերմ բարեկամի:

← Վերադառնալ