11
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ անդամներ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գևորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և Վլադիմիր Մովսիսյանը:

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ: Հանրային խորհրդի մնացած 24 անդամները կընտրվեն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետում:

← Վերադառնալ