11
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր:

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում կունենա նաեւ Հայաստանի գործարար շրջանակների հետ:

← Վերադառնալ