Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Զալմայ Ազիզին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Զալմայ Ազիզին (նստավայրը` Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ նրա նշանակումով երկկողմ հարաբերություններում որոշակի ակտիվություն կգրանցվի:
Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Աֆղանստանում կայունության եւ անվտանգության հաստատմանը եւ բարձր է գնահատում այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նշելով, որ Հայաստանը եւ Աֆղանստանը խորհրդային տարիներին որոշակի հարաբերություններ ունեցել են, կողմերը կարեւորել են դրանց վերականգնումն ու զարգացումը, եւ ընդգծել, որ այն բխում է երկու երկրների շահերից: