Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի եւ համայնքների ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:
Հանրապետության Նախագահի խոսքով` Երվանդ Զախարյանը, վերջին վեցը տարիների ընթացքում զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ծառայելով երեւանցիներին, մեծ աշխատանք է կատարել եւ "այսօրվա Երեւանը, բնավ, չի կարելի համեմատել 2003թ. Երեւանի հետ":
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետին եւ նշել, որ նա դեռեւս հնարավորություն կունենա իր ունակությունները դրսեւորել այլ բնագավառներում:
Սերժ Սարգսյանի համոզմամբ, նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարողանալու է թարմություն մտցնել քաղաքապետարանի աշխատանքում եւ այն փորձը, որ նա ձեռք է բերել` աշխատելով Կենտրոն համայնքում, ծառայեցնել ընդհանուր նպատակներին: Նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ նա կարողանալու է չնվազեցնելով քաղաքապետարանի դերն ու նշանակությունը, ներմուծել համայնքային դրական էլեմենտները:
Երկրի ղեկավարի խոսքով` "այսօր մենք պետք է ավելի լավ աշխատենք, քան երեկ, մեր օրենսդրությունը պետք է կարողանանք համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, մեր այսօրը պետք է տարբերվի երեկվանից": Երեւանը մեկ համայնք դարձնելու վերաբերյալ մի քանի տարի առաջ ընդունած որոշումը գնահատելով ճիշտ, Սերժ Սարգսյանն ասել է. "մեր աշխատանքով պետք է այնպես անենք, որ չվարկաբեկենք այս գաղափարը, որը հաջողությամբ իրագործվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում եւ կարող է նույն հաջողությամբ ծառայել մեր համաքաղաքացիներին":
Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի եւ Երեւանի խնդիրների նկատմամբ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ամենօրյա ուշադրության համար:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասել է, որ իր նկատմամբ դրսեւորած վստահությունը պարտավորեցնող է եւ հավաստացրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը` թեթեւացնելու Երեւանի եւ երեւանցիների հոգսերը: