04
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “ԱԼՌՈՍԱ” ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ալմաստի արդյունահանմամբ զբաղվող ռուսական խոշորագույն “ԱԼՌՈՍԱ” ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովին:

Կողմերը քննարկել են առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ադամանդագործության զարգացման միտումները` անդրադառնալով ալմաստի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության ընթացքին, աջակցության հնարավորություներին ու հեռանկարներին։

Սերգեյ Վիբորնովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության առաջիկա ծրագրերը Հայաստանում գործունեությունն ընդլայնելու, նոր և խոշոր նախագծեր իրականացնելու վերաբերյալ:

Երկրի ղեկավարը կարևորել է “ԱԼՌՈՍԱ”-ի հետ համագործակցության խորացումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականցումը:

← Վերադառնալ