02
03, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

album picture
album picture
ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանրապետության Նախագահը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է վերջերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումից բխող իրավանորմատիվային ակտերի փաթեթի հետ կապված հարցեր:

Նիկոլայ Բորդյուժան ՀՀ Նախագահին տեղեկացրել է այդ ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետների, Քարտուղարության ու Միասնական շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին:

← Վերադառնալ