Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպմանը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններն ու ձեւակերպումները չեն նպաստում կարգավորման ուղղությամբ առաջընթացի ամրագրմանը:
Համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին:
Ավելի վաղ, կիրակի օրը, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին: