27
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գեոպրոմայնինգ" ընկերության ղեկավարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Գեոպրոմայնինգ" ընկերության ղեկավարությանը:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է մեր երկրում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Ընդգծելով առկա միջազգային ֆինանսատնտեսական-ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը` Հանրապետության Նախագահը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը:

Կողմերը քննարկել են նաեւ "Գեոպրոմայնինգ" ընկերության կողմից Հայաստանում նախատեսվող նոր ներդրումային նախաձեռնությունների հետ կապված հարցեր:

← Վերադառնալ