Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանն ու Դավիթ Բաքրաձեն ընդգծել են երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ և վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը: Հանրապետության Նախագահը կարևորելով տարբեր մակարդակներում ինտենսիվ շփումները, ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության բացառիկ նշանակությունը և նշել, որ նման այցելությունները մեծապես նպաստում են բարեկամության էլ ավելի խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Կողմերն ընդգծել են, որ տրանսպորտային հաղորդակցության, միջպետական սահմանը հատելու դյուրացման, մաքսային և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-վրացական տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը:
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների և երկխոսության ճանապարհով, երկուստեք շեշտվել է մեր ժողովուրդների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ փոխադարձ զսպվածության պահպանման ու հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Վրաստանի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել նաև Եվրամիության "Արևելյան գործընկերություն" նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավոր ուղիների, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկու երկրների կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: