Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համագումարի ժամանակ
Հարգելի՜ տիկնայք եւ պարոնայք,
Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախորդ համագումարից, որտեղ մեր քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը պաշտպանեց իմ թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում: Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք Հայաստանի զարգացման ու առաջընթացի, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու ավելի լավ վաղվան հասնելու հնարավորություններն ու ուղիները:
Անցած մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել թե՜ Հայաստանում, թե՜ աշխարհում: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որը պատասխանների ու լուծումների հետ մեկտեղ պահանջում է առաջացող մարտահրավերներին ավելի արագ ու համահունչ արձագանքելու հնարավորություն, որն օրախնդիր է դարձնում ծագող վտանգների նկատմամբ կանխատեսող ու արագ արձագանքման գործելաոճը:
Ողջ աշխարհի մտահոգությունների կիզակետում այսօր միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու դրա հաղթահարման ուղիների փնտրտուքն են. ճգնաժամ, որ հանգեցնում է անգամ տնտեսագիտական ընդունված հայեցակարգերի վերանայման:
Ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը երբեմն գնահատվում է որպես տնտեսական քաոս, ստիպել է զարգացած երկրներին այնպիսի փոփոխությունների գնալ, որոնք նախկինում պարզապես անընդունելի կհամարվեին: Այնուամենայնիվ, զարգացած երկրները մինչեւ այսօր չեն կարողացել համագործակցության պատշաճ մեխանիզմ ստեղծել, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լիներ նվազեցնել ի հայտ եկող վտանգները: Կարծում եմ` պատճառն այն է, որ դեռեւս որեւէ մեկը չի կարողացել ճիշտ դեղատոմս գտնել:
Հասկանալի է, որ նման իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւս ստիպել է գնալ ոչ ստանդարտ լուծումների: Հայրենական արտադրողին պաշտպանելու եւ արտահանման խթանման նպատակ հետապնդող պետական ուղղակի միջամտությունները, արտաքին շուկաներում աշխատելու հարուստ փորձ ունեցող ներմուծողների կազմակերպչական կարողություններն արտահանման աճին ուղղելու խթանիչները, իրականացվող եւ նախատեսվող փոփոխությունները հարկային ու մաքսային օրենսդրության մեջ միտված են մեր տնտեսությանը նոր շունչ հաղորդելու նպատակին: Ես ինքս միշտ համարել եմ, որ տնտեսական օրենսդրության հաճախակի փոփոխությունները, ինչպիսի լավ նպատակներ էլ հետապնդեն, վնասակար են տնտեսական գործընթացների եւ դրանց ծրագրավորման համար: Բայց այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու` մենք պետք է պաշտպանվենք, մենք պետք է կարողանանք ցանկացած միջոց գտնել` պաշտպանելու հայրենական բիզնեսը, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր տնտեսությունը:
Այս տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճիշտ ճանապարհի վրա է: Աղաղակողների կանխատեսումները մեր երկրում ֆինանսական համընդհանուր փլուզման վերաբերյալ չիրականացան: Դրանից չարացած` աղաղակներն ավելի բարձր տոն ստացան: Բայց հիմա այսպահային դիվիդենտներ հավաքելու գայթակղությունից խուսափելու ժամանակն է: Երբ խնդիրներ են առաջանում, հատկապես գլոբալ ճգնաժամով պայմանավորված խնդիրներ, պոպուլիստական քայլերն ամենահեշտ լուծումներն են թվում: Մենք բացառիկ հնարավորություն ունենք չընկնելու այդօրինակ գայթակղությունների թակարդը: Սոցիալական պոպուլիզմին մենք պետք է հակադրենք պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք հաղթող դուրս գալ: Իսկ հաղթել այս դեպքում նշանակում է անել հնարավորը, որպեսզի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա հնարավորինս նվազ լինի, իսկ առաջացող ռիսկերը` հնարավորինս կառավարելի, որպեսզի մեր հարեւանների համեմատ մենք ավելի վատ վիճակում չհայտնվենք: Այնպես, ինչպես մեզ հաջողվեց արդյունավետ պայքարել գնաճի դեմ: Բոլորդ հիշում եք, թե ինչպիսի սարսափելի գներ էին 2008թ-ին համաշխարհային շուկաներում: Այնուհանդերձ մենք կարողացանք 2008թ-ը ավարտել ընդամենը ինը տոկոս գնաճով: Ես ասում եմ ընդամենը, որովհետեւ մեզ հետ համեմատելի երկրներում մեր հարեւանների մոտ այդ ցուցանիշը շատ ավելի բարձր էր: Մեր խնդիրն այն է, որպեսզի մեր ժողովուրդն ավելի քիչ ցնցումներ տանի, որպեսզի մենք կարողանանք համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրում մեղմել: Իսկ այս բարի ցանկությունների համար իշխանություններին մեղադրել, թե իշխանությունները հայտարարել են եւ այսօր էլ հայտարարում են, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստան չի հասնի, որ Հայաստանը կմա "մեկուսացած կղզյակ", կարծում եմ ամենաքիչն անարդար է: Նորից եմ կրկնում, այսօրվա մեր խնդիրը ճգնաժամի ազդեցությունը մեր երկրում մեղմելն է եւ ուրիշների համեմատ ավելի լավ վիճակում գտնվելը:
Զարմանալ կարելի է, թե ինչ հունով են այսօր ընթանում հանրային քննարկումները ճգնաժամին դիմակայելու հարցի շուրջ` առնվազն մեր մամուլի էջերում: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ քննարկման նպատակը պետք է լինի ոչ ստանդարտ իրավիճակներում նոր լուծումների, ներգրավվող նպատակային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման եւ փոփոխությունների հասցեականության ավելացման փնտրտուքը: Բայց արի ու տես, որ քննարկումների հիմնական թեման գնում է հետեւյալ ուղղությամբ` "տեսնես ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել": Մեկը հրապարակավ մի անհեթեթություն է հայտնում, թե "Ղարաբաղը վաճառեցին ու միջոցներ ներգրավեցին": Մեկ ուրիշը մեկ այլ անհեթեթություն է մեջտեղ բերում: Երրորդը` հերքելով այս երկու անհեթեթությունների տրամաբանական լինելը, ինքն իրեն հարց է տալիս. "Այդ դեպքում ի՞նչ են վաճառել, որ կարողացել են այս միջոցները ներգրավել": Սա, իհարկե, շատ զավեշտալի է: Ես հույս ունեմ, որ ի վերջո այս քննարկումները մի օր կգան տրամաբանական հուն եւ հերյուրանք "արտադրող" մարդիկ կհոգնեն այս գործելաոճից, թեեւ անկեղծորեն ձեզ ասեմ, որ իմ հույսը շատ մեծ չէ: Շատ մեծ չէ, որովհետեւ հերյուրանքներ "արտադրելն" ու տարածելն այսօր շատ մարդկանց մոտ դարձել է կենսակերպ, շատ մարդկանց մոտ դարձել է ապրուստ վաստակելու միջոց, շատ մարդկանց մոտ այն դարձել է քաղաքականության մեջ մնալու, ըստ իրենց, միակ հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ ես հասցեական քննարկումների միտում եմ տեսնում խորհրդարանում: Կարծում եմ, որ մենք կկարողանանք առաջ շարժվել` գործելով արագ, բայց եւ յուրաքանչյուր քայլը համակողմանի կշռադատելով: Ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համընդհանուր դեղատոմսեր, ինչպես ասացի, աշխարհը դեռ չի գտել, եկեք մենք ուշադի՜ր լինենք, շատ ուշադիր լինենք այդ վտանգին դիմակայելու մեր ճանապարհը հարթելիս:
Հարգելի՜ գործընկերներ,
Անցած տարվա ընթացքում նշանակալիորեն ակտիվացավ մեր արտաքին քաղաքականությունը, որի ուղենիշները մեր համատեղ ծրագրերի համատեքստում են: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի՜ ինքնորոշման իրավունք, եւ այն կյանքի է կոչել: Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել. դրա համար չկան ո՜չ իրավական, ո՜չ պատմական հիմքեր, եւ որ ամենակարեւորն է` չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ցանկությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մենք համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհ, ճանապարհ, որը կտանի դեպի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Այստեղ էլ եմ ուզում անդրադառնալ մեր "վա՜յ" ընդդիմախոսների այն տեսակետին, թե իբր մենք կարիք չունենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեն Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը: Սա շատ սխալ մոտեցում է: Այո՜, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի իրավունք է, բայց երբ որ մեր անքակտելի իրավունքը չեն ճանաչում, մենք ի՞նչ պետք է անենք, մեր միակ ելքն այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Իհարկե, կա այլ տարբերակ` մենք կարող ենք գլուխներս փակել, ասել մենք ոչինչ չենք տեսնում, մենք ոչինչ չենք լսում, մենք ունենք անքակտելի իրավունք եւ բոլորը պարտավոր են սրա հետ համակերպվել: Արդյո՞ք սա ճանապարհ է: Միակ ճանապարհը այդ իրավունքի ճանաչման համար պայքարն է: Միակ ճանապարհը բանակցություններն են, եւ ովքեր փորձում են այս բանակցությունները ներկայացնել որպես սակարկություն, նրանք խորապես սխալվում են գոնե մի շատ պարզ պատճառով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` մեր հայրենի հողը գին չունի, իսկ եթե գին չունի` սակարկելն անիմաստ է:
Մենք շարունակելու ենք Թուրքիայի Հանրապետության հետ մեր երկխոսությունը: Մեր նպատակը առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն ու Հայաստանի Հանրապետության սահմանի ապաշրջափակումն է: Ես համոզված եմ, որ մենք պետք է կարողանանք մեր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատել: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու լավ հնարավորություն կա այսօր, եւ այն պետք է օգտագործենք, եւ այս հարցում վճռորոշը լինելու է մեր ժողովրդի կարծիքը:
Հայաստանն ակտիվորեն աշխատում է եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած պարտավորությունների իրականացման եւ եվրաինտեգրման գործընթացն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Այստեղ մենք նկատելի արդյունքներ ունենք եւ ավելի մեծ ակնկալիքներ ունենք: Հայաստանն ակտիվ է նաեւ ԱՊՀ եւ մանավանդ Հավաքական անվտանգության պայամանգրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մեր երկրի շահերից բխող նոր նախաձեռնությունների մշակման եւ դրանց իրականացման հարցերում:
Միեւնույն ժամանակ, բազմակողմանի բարիդրացիական հարաբերություններ են զարգանալու մեր հարեւանների հետ` մասնավորապես էներգետիկայի, հաղորդակցության ուղիների, տնտեսական սերտ գործակցության դաշտերում: Սա բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի երկրների, ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ տարածաշրջանի ժողովուրդների շահերից:
Հարգարժան պարո՜ն Ծառուկյան,
հարգելի՜ գործընկերներ,
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն այսօր պետական քաղաքականության մշակման եւ իրականացման բոլոր ոլորտներում ունի իր ակտիվ ու ծանրակշիռ դերը: Մեզ հաջողվել է առողջ եւ արդյունավետ կոալիցիոն համագործակցության օրինակ կերտել: Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ եւ որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես իմ գոհունակությունն եմ հայտնում այս համագործակցության համար: Այսուհետ եւս մեր աշխատանքները մենք պետք է կառուցենք համագործակցային կարեւոր արժեքների վրա:
Մեկ տարի առաջ մեր նպատակները միասնական էին, այսօր էլ ժամանակով թրծված այդ միասնականությունը բոլորիս հավաքել է այստեղ` միասնականությունը մի նպատակի շուրջ. տեսնել Հայաստանն ամուր ու բարեկեցիկ, կայուն եւ հզոր:
Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք թե՜ հիմնախնդիրներ, թե՜ ծրագրեր: Այժմ էլ, այսօրվա հրամայական խնդիրները լուծելուց բացի, մենք պետք է կարողանանք սահմանել եւ իրականացնել զարգացման նոր առաջնայնություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում ապահովելու են Հայաստանի վերելքը, ամրապնդելու են մեր երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը:
Մենք պարտավորություններ ունենք եւ պետք է մեր գործերով մեր խոսքի տերը լինենք, աշխատենք օրնիբուն, աշխատենք բազմակի եռանդով` հանուն ուժեղ ու բարգավաճ Հայաստանի: Մենք պետք է առա՜ջ գնանք: Եւ առաջ պետք է գնանք անընդհատ:
Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր աշխատանք, իսկ մեր երկրին` խաղաղություն, կայունություն եւ զարգացում:
Շնորհակալ եմ ուշադրության համար: