07
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին:

Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:

← Վերադառնալ