04
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին:

Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

← Վերադառնալ