26
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակում, նույն օրը Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ցյուրիխյան հանդիպումը երրորդն է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև:

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Շվեյցարահայ համայնքի հետ:

← Վերադառնալ