Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Գարսիա III-ը:
Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգով նախատեսված հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել` միջազգային կազմակերպություններում Հայաստանին վերաբերող խնդիրների շուրջ Ֆիլիպինների Հանրապետության մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ շփումների հետագա ակտիվացումը և բավարար գնահատվել տնտեսության առանձին ճյուղերում փոխգործակցություն ծավալելու համար առկա ներուժը: