22
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա" ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա" ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդին, "Երեւանի կոնյակի գործարան" ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին եւ նախկին գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոյին:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Սեդրիկ Ռետայոյին Հայաստանի Հանրապետությունում ծավալած արդյունավետ գործունեության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի կոնյակի գործարանի առաջիկա ծրագրերն ու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ